Մարզային եկեղեցիներ այցելությունների շրջանակում շաբաթ օրը եղա Չարենցավանի եկեղեցում: Այստեղ անցկացրեցի հովիվների եւ ավագների, ինչպես նաեւ ընդհանուր եկեղեցական ծառայություններ: Անչափ ուրախալի էր տեսնել հավատացյալներին արթուն, հավատքով լցված եւ աշխույժ վիճակում: Իրոք, Չարենցավանի եկեղեցին զորացած է սիրով, հավատքով եւ Աստծո կամքը կատարելու նախանձավորությամբ: Մարդիկ վկայում են, որ այս ծառայությունները նոր շունչ եւ կրակ հաղորդեցին եկեղեցուն: Բոլորը պատրաստակամ են էլ ավելի առաջանալ Աստծո արքայության մեջ եւ նորանոր գործերով փառավորել Տիրոջ անունը: