Մենք պետք է հրաժարվենք գոլ կյանքից

“Գիտեմ քո գործերըոր ոչ ցուրտ եսոչ տաքոհ թե ցուրտ լինեիր կամ տաքՈւրեմն որովհետեւ գաղջ եսեւ ոչ տաք եւ ոչ ցուրտքեզ պիտի փսխեմ Իմ բերանից” (Հայտնություն 3.15, 16): Երբ կարդում ես Հայտնության գրքի այս խոսքերը, քո մեջ հարց է ծագում. ”Ինչպես կարող է Աստված փսխել ինչ-որ մեկին”: Իսկապես, ինչպես կարող է Աստված նման ցանկություն ունենալ, չէ որ Նա սեր է:

Կարծում եմ, որ Աստված չի ցանկանում փսխել ոչ ոքի: Ինքներդ գիտեք, որ դա հաճելի բան չէ. ոչ ոք չի ցանկանա փսխել իր կերածը: Սակայն լինում են դեպքեր, երբ կերակուրը հին կամ թունավոր է լինում, եւ դու չես կարողանում մարսել կերածդ:

Պատկերացնում եք` կան մարդիկ, որոնք կարծես թունավոր կերակուր լինեն. Աստված ցանկանում է փսխել նրանց: Խոսքը վերաբերում է ոչ թե աշխարհիկ մարդկանց, այլ գոլ քրիստոնյաներին: Գրված է. ”…որովհետեւ գաղջ ես, եւ ոչ տաք եւ ոչ ցուրտ, քեզ պիտի փսխեմ Իմ բերանից”:

Աշխարհիկ մարդիկ սառն են, որովհետեւ ընդհանրապես չեն հավատում Աստծուն, բայց այն քրիստոնյաները, ովքեր, ճանաչելով Տիրոջը, շարունակում են ապրել մեղքերի մեջ, դառնում են գոլ: Մեղքը կարծես սառույց լինի, որը հանգցնում է նրանց սրտերում Աստծո սիրո կրակը եւ գոլացնում նրանց քրիստոնեական կյանքը:

Սիրելինե´րս, մենք պետք է հրաժարվենք գոլ կյանքից: Եկեք ականջ դնենք Աստծո Խոսքին եւ փոխենք մեր կյանքը. դառնանք տաք քրիստոնյաներ: Եթե դու ճանաչում ես Տիրոջը եւ զգացել ես Նրա ներկայությունը, այլեւս չես կարող լինել սառը:

Եկեք սթափվենք, պարզապես թափ տանք մեր վրայից ամեն տեսակի մեղքերը եւ ապրենք տաք քրիստոնեական կյանքով:

Տերը օրհնի ձեզ: Ամեն

Advertisement

Tags: , , , , ,


Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 103 other followers