Որքանով են սուրբերի սրտերը հանգիստ գտնում մեզանով

“Որովհետեւ շատ ուրախություն եւ մխիթարություն ընդունեցինք քո սիրո վրա, որ սուրբերի սրտերը քեզանով հանգիստ են գտել, եղբայր” (Փիլիմոն 7): Այս խոսքերը Պողոս առաքյալը գրում է Փիլիմոնին: Կարծում եմ` նա մեծ պատվի էր արժանացել, որ առաքյալն այսպիսի խոսքեր էր գրում նրան: Պողոս առաքյալի նման չարչարված, հալածված, դժվարությունների միջով անցած մարդու համար Փիլիմոնի վարքը սիրտը բժշկող յուղի պես էր: Փիլիմոնը օրինակ է վերջին ժամանակների քրիստոնյաների համար:

Եկեք մի պահ մտածենք, թե որքանով են մեր հովիվների կամ ավագների սրտերը ուրախություն եւ հանգստություն գտնում մեզանով: Շատերին թվում է, թե եկեղեցու ավագները կամ ծառայողները նշանակված են միայն նրա համար, որպեսզի լուծեն իրենց խնդիրները: Բայց հավատացեք, սիրելինե´րս, որ յուրաքանչյուրս ունենք պարտականություն` դառնալու այնպիսի մարդիկ, որոնց արարքները ուրախություն, մխիթարություն եւ հանգստություն կպարգեւեն ոչ միայն սուրբերին, այլեւ Աստծուն:

Ոմանք Աստծուն հիշում են միայն այն ժամանակ, երբ զգում են Նրա օգնության կարիքը: Սակայն մենք պետք է ձգտենք այնպես ապրել եւ գործել, որ Տիրոջ սիրտը ուրախանա մեզանով եւ հանգիստ լինի:

Մեր եկեղեցում կան մարդիկ, որոնց մասին մտածելիս ես` որպես հովիվ, ուրախանում եմ. իմ սիրտը հանգիստ է, որ նրանք հավատարիմ կծառայեն Տիրոջը եւ շատ պտուղ կբերեն: Բայց կան մարդիկ, որոնց համար միշտ անհանգստանում եմ, որ հանկարծ նրանք մեղքի մեջ չընկնեն, Աստծուց չհեռանան, չկորցնեն իրենց ընտանիքը եւ այլն:

Այս վերջին ժամանակներում շատ կարեւոր է, որ մենք ունենանք հանգիստ սիրտ եւ ծառայենք մարդկանց փրկությանը, որովհետեւ այսօր բազմաթիվ մարդիկ փրկության կարիք ունեն:

Սիրելի´ քրիստոնյա, այսօր որոշում կայացրու դառնալ Փիլիմոնի նման, որ սուրբերը հանգիստ գտնեն քեզանով: Դարձի´ր ուրախության եւ մխիթարության մարդ:

Տերը օրհնի քեզ: Ամեն:

Advertisement

Tags: , , , , ,


Follow

Get every new post delivered to your Inbox.

Join 103 other followers