Մենք փառաբանեցինք Տիրոջ անունը Եփեսոսի հենց սրտում

November 18, 2009 by artursimonyan

Մեր խմբի համար ամենահիշարժան քաղաքը Եփեսոսն էր: Հնագույն քաղաք` 2 կմ երկայնքով, որը պահպանել է բազմաթիվ հուշարձաններ, իսկ դրանց հետ միասին` նաեւ բազում լեգենդներ: Անտիկ գրադարան, սենատ, բաղնիքներ, կենտրոնական հրապարակ` այս ամենը մեզ նկարագրեց այն քաղաքը, որի եկեղեցուն Պողոս առաքյալը գրել էր ուղերձ, իսկ Հովհաննեսը տվել էր վերջին հանձնարարականները: Բայց այս հնավայրի գլխավոր հուշարձանը, իհարկե, հսկայական ամֆիթատրոնն էր: Ձեռք-ձեռքի բռնած` մենք ողջ խմբով սկսեցինք փառաբանել Աստծուն ամֆիթատրոնի կենտրոնում, երգեցինք «Ալլելուիա» Եփեսոսի հենց սրտում: Ամֆիթատրոնում կային նաեւ այլ մարդիկ, եւ որքան հրաշալի էր տեսնել, թե ինչպես էին նրանք ձայնակցում մեզ, իսկ մի տարեց իսպանացի, միանալով մեզ, հիասքանչ օպերային ձայնով սոլո կատարեց «Ալլելուիա» երգը:

Անշուշտ, այս ամենը չէր կարող չոգեւորել մեզ բոլորիս: Սակայն, լքելով հին քաղաքը, մեր սրտերում մենք կպահենք ոչ թե այն Եփեսոսը, որը բաղկացած է կողք-կողքի կարգով դրված քարերից, դրանց վրա փորագրված նախշերից եւ նշաններից, այլ` բոլորովին այլ պատկեր: Ասես մի ակնթարթում մտքովս սլացավ եկեղեցու պատմությունը, թե ինչպես այստեղ` այս ամֆիթատրոնի բեմահարթակից Պողոսը քարոզում է Հիսուսի հազարավոր հետեւորդների, իսկ միգուցե որոշ ժամանակ անց այդ նույն հետեւորդներն են արդեն հայտնվում բեմի վրա որպես տեսարան Հին Հռոմի համար: Դժվար է պատկերացնել անգամ, թե ինչերով է անցել այս քաղաքը, որն այժմ միլիոնավոր քրիստոնյաների համար դարձել է տեսարժան վայր:


1 ՙԵփեսոսի եկեղեցու հրեշտակին գրի’ր.  ՙԱյսպէս է ասում նա, որ եօթը աստղեր ունի իր աջ ձեռքում եւ շրջում է եօթը ոսկէ աշտանակների միջեւ.
2 Գիտեմ քո գործերը, քո աշխատանքները, քո համբերութիւնը եւ որ չես կարող տանել չարերին, փորձեցիր նրանց, որ իրենք իրենց մասին ասում են, թէ առաքեալներ են, բայց չեն, եւ գտար, որ նրանք սուտ են խօսում:
3 Եւ համբերեցիր ու վշտացար իմ անուան համար եւ տանջուեցիր:
4 Բայց քո դէմ ասում եմ` թողեցիր քո առաջին սէրը:
5 Յիշի’ր այժմ` որտեղից որ ընկար, ապաշխարի’ր եւ քո նախկին գործերն արա’, ապա թէ ոչ ես իսկոյն կը գամ եւ կը շարժեմ քո աշտանակներն իրենց տեղերից, եթէ չապաշխարես:
6 Արդ, այս գործերն արա’, որպէսզի ատես Նիկողայոսի գործերը, որին ատում եմ ես:
7 Ով ականջ ունի լսելու, թող լսի` ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. ով յաղթի, ես նրան թոյլ կը տամ ուտելու կեանքի ծառից, որ գտնւում է Աստծու դրախտի մէջ՚:

(Հայտն. 2:1-7)

Զմյուռնիա` “Հավատարիմ եղիր, եւ կյանքի պսակը կտամ քեզ”

November 17, 2009 by artursimonyan

Մենք այցելեցինք խոշոր նավահանգստային քաղաք Իզմիր, որն ունի 4 մլն բնակչություն, հնագույն պատմություն եւ անուշաբուրող անվանում` Զմյուռնիա: Քաղաքի մերձակայքով անցնելիս կարելի էր զգալ քաղաքի ողջ զորությունը, նրա պատմության խորությունը: Առաջին եկեղեցին այստեղ հիմնվել է Հովհաննես առաքյալի կողմից Ք.Հ. 70 թվականին: Եկեղեցին անցել է բազմաթիվ հալածանքների միջով, եւ Տերը Հովհաննեսի միջոցով հիշեցնում է նրանց, որ Նա հարություն է առել, Նա կենդանի է եւ գիտի նրանց գործերը: Տերը նույնպես ընդգծում է եկեղեցու հավատարմությունը` կոչ անելով նրանց համբերել մինչեւ վերջ: Եվ հենց մեր համբերության շնորհիվ մենք կհասնենք մեր վարձքին, որ Աստված խոստացել է, այն է` կյանքի պսակին: Իմ աղոթքն է, որ մեզանից յուրաքանչյուրը վերջում Տիրոջից արժանանա կյանքի պսակին:

Մենք չայցելեցինք Թիվատիրի եկեղեցի այն պարզ պատճառով, որ քաղաքը բավականին հեռու էր տեղակայված մյուսներից, եւ, դժբախտաբար, գործնականորեն գրեթե ոչինչ չի պահպանվել Թիվատիրից: Յոթ քաղաքներից սա միակն է, որ կառուցված է եղել հարթավայրում, ինչի պատճառով ենթարկվել է հաճախակի հարձակումների, իսկ եկեղեցին` մշտական հալածանքների: Այդուհանդերձ, Թիվատիրի եկեղեցին աչքի է ընկել իր հոգեւոր հասունությամբ եւ նվիրվածությամբ` պահելով եւ’ սերը, եւ’ ծառայությունը, եւ’ հավատքը, եւ’ համբերությունը:

Լաոդիկե`”կույր” քաղաքը

November 14, 2009 by artursimonyan

Laodikia3Երեկ առավոտյան մենք ճանապարհվեցինք դեպի Պամուկկալե: Այն թարգմանվում է “Բամբակե ամրոց”, եւ, իրոք, անգամ հեռվից հայացք գցելով` հասկանում ես, որ այս տեղանքը լիովին արդարացնում է իր անվանումը: Ճերմակ կրաքարով պատված բլուրները ոչ միայն աչքի են զարնում, այլ նաեւ հրապուրում են` զբոսնելու փոքրիկ լճակներում` մինի-ավազաններում: Խմբի գրեթե բոլոր անդամները ցանկություն հայտնեցին մտնել այնտեղ եւ հասկանալ, թե ինչ կարող էր դարեր առաջ զգացած լինել Կլեոպատրան: Չէ որ, ավանդության համաձայն, նա պարբերաբար այստեղ է ժամանել հատուկ այս լոգանքների համար:

Laodikia2Բայց մեզ հարկավոր էր արագորեն շարժվել առաջ. մեր խմբին սպասում էր հանդիպումը հաջորդ եկեղեցու` Լաոդիկեի հետ: Այս քաղաքը հայտնի է եղել աչքի բժշկարար քսուքի արտադրությամբ: Սակայն Աստված ուղերձում ասում է, որ նրանքգուցե եւ օգնում են մարդկանց ֆիզիկապես տեսնելու, բայց իրենք գտնվում են հոգեւոր կուրության մեջ: Եվ Տերն ասես նրանց պատվիրում է Իրենից աչքի քսուք առնեն, որ տեսնեն: Չնայած այն բանին, որ նրանք գեղեցիկ հագնված են, նրանց հոգեւոր մերկությունը բաց է Աստծո առաջ, ու չնայած նրանց տեսանելի հարստությանը, իրենք չքավոր են: Նրանք իրենց հարստությունը երբեք չէին ծառայեցնում բարի լուրի տարածմանը, մինչդեռ նրանց հարեւանները կողոսացիներն էին, որոնք Ավետարանի կարիքն ունեին: Դրա փոխարեն Լաոդիկեն կառուցում էր թատրոններ, բաղնիքներ, զվարճանքի վայրեր` մի կողմ թողնելով Հիսուսի վարդապետությունը: Այսօր դա Աստծո կողմից յուրաքանչյուրիս ուղղված հզոր կոչ է` չփակել մեր աչքերը գլխավոր, հոգեւոր բաների վրա: Չէ որ այս խոսքից հետո Տերը խոսում է նաեւ ամենասարսափելի պատժի մասին, մի բան, որ մեզանից ոչ ոք երբեւք չէր ցանկանա լսել. “Ուրեմն որովհետեւ գաղջ ես, եւ ո’չ տաք, եւ ո’չ սառը, պիտի փսխեմ քեզ Իմ բերանից”:

Ինչպես հեռավոր Լաոդիկեի եկեղեցու դեպքում, այդպես էլ այսօր Քրիստոս Հիսուսը կանգնած է եւ թակում է մեր սրտերի դուռը: Իմ ցանկությունն է, որ դու արձագանքես այս կոչին եւ բացես Նրա առաջ սրտիդ դուռը:

Այսօր մեր հրաշալի խմբին սպասում է Հայտնության գրքի ամենապահպանված եկեղեցիներից մեկը` մեծաշուք Եփեսոսը:

Ֆիլադելֆիա` անձնվիրության վառ օրինակ

November 13, 2009 by artursimonyan

Filadelfia1Երեկ ճաշից հետո մենք ուղեւորվեցինք Ֆիլադելֆիա: Այս եկեղեցին այնպիսի զորավոր անձնվիրում է ունեցել, որ նույնիսկ ամենադաժան հալածանքների ժամանակ քրիստոնյաները չեն ուրացել Հիսուսի անունը, ինչի համար էլ Տերը նրանց գովել է: Եկեղեցուն ուղղված պատգամում Տերը խոստանում է նրանց դարձնել Իր տաճարի սյուները.

Filadelfia5“Որովհետեւ իմ համբերության խոսքը պահեցիր, ես էլ քեզ կպահեմ այն փորձության ժամից, որ գալու է այս աշխարհի վրա, որ փորձի երկրի երեսի վրա բնակվողներին: Ահա ես գալիս եմ շուտով, պահի’ր այն, որ ունես, որ ոչ ոք չառնի քո պսակը: Ով հաղթում է, սյուն կանեմ նրան իմ Աստծո տաճարում… եւ նրա վրա կգրեմ իմ Աստծո անունը” (Հայտնություն 3:10-12):

Ի դեպ, ասես հենց այս խոսքերի հիշեցումը լինեին քաղաքում մնացած երեք հսկայական սյուները` շրջապատված վարդի թփերով:

Filadelfia6Երեկոյան փոքր-ինչ հոգնած, բայց լիցքավորված այն ամենով, ինչ տեսել էինք եւ լսել, մենք հասանք Պամուկկալե: Հիասքանչ թերմո-հյուրանոցներն ու լողավազանները լիովին ձերբազատեցին մեզ օրվա հոգնածությունից` պատրաստելով մեզ Հիերոպոլիս քաղաքի հետ հանդիպմանը:

Filadelfia3 Filadelfia2 Filadelfia4

Սարդես` հին աշխարհի հարուստ քաղաքը

November 13, 2009 by artursimonyan

SARDES1Երեկ մենք շարունակեցինք մեր շրջագայությունը յոթ եկեղեցիներով: Վաղ առավոտյան ստիպված էինք լքել գեղեցկագույն Քուշադասին եւ շարժվել Պամուկկալեի ուղղությամբ: Չնայած այն բանին, որ մեզ երկար ընթացք էր սպասվում, սակայն շփումը հարմարավետ ավտոբուսում այնքան աշխույժ եւ հետաքրքիր էր, որ կարելի է ասել մենք նույնիսկ չզգացինք ճանապարհի հեռավորությունը:

sardes3Մեզ դիմավորող հաջորդ քաղաքը Սարդեսն էր` հին ժամանակների հարստագույն քաղաքներից մեկը: Սարդեսի նշանավոր կառավարիչն է եղել անտիկ աշխարհի ամենահարուստ անձնավրություններից մեկը` Կրեսոսը: Մինչ օրս էլ հայտնի է “Կրեսոսի պես հարուստ” թեւավոր sardes2արտահայտությունը: Սակայն նայելով ավերակներին, այն ամենին, ինչ մնացել է ավերիչ երկրաշարժից հետո, գիտակցում ես, թե որքան անցողիկ են մարդկային արժեքները: Այդ իսկ պատճառով Տերը դարեր առաջ նախազգուշացնում էր Սարդեսի եկեղեցուն.

Գիտեմ քո գործերը, որ անուն ունես, թե կենդանի ես, բայց մեռած ես… Արդ հիշիր, թե ինչպես ընդունեցիր եւ լսեցիր, պահիր եւ ապաշխարիր” (Հայտնություն 3:1, 3):

Այստեղ են գտնվել հանրաճանաչ վարժարաններից մեկը եւ հրեական մի սինագոգ, որը կառուցված է եղել զոհասեղանի վայրում: Սարդեսը եւ Պերգամոնը Հայտնության յոթ եկեղեցիների այն քաղաքներն են, որոնք մինչ օրս պահպանել են իրենց հնագույն անվանումները:

sardes6sardes5sardes4

Laodikia1

Մենք տեսանք Պերգամոնը

November 12, 2009 by artursimonyan

pergamon8Երեկ մենք այցելեցինք Պերգամոն, որը տեղակայված է բարձունքի վրա, ինչի շնորհիվ եւ ստացել է Ակրոպոլիսի կարգավիճակ: Այն եղել է ամենահեթանոսական քաղաքներից մեկը` սատանայի աթոռանիստը: Պերգամոնում հարյուրավոր քրիստոնյաներ են զոհաբերվել, եւ այդ ժամանակների pergamon7քրիստոնյաների համար իրականում չափազանց դժվար է եղել պահպանել հավատքը եւ անձնվիրումը: Չէ որ սարսափելին ոչ այնքան դաժան մահն էր, որքան ամենօրյա կյանքն այդ դժոխային միջավայրում: Ահա թե ինչու Աստված նրանց հորդորում էր լինել ուժեղ եւ տուրք չտալ Նիկողայոսյանների ուսմունքին, որը հիմնված էր հումանիզմի փիլիսոփայության վրա: Եկեղեցու տվյալ պատմական ժամանակաշրջանում առավել, քան երբեւէ քրիստոնյաներին հարկավոր էր հրաժարվել հումանիզմից կամ էլ նույնիսկ անձնասիրությունից` Հիսուսի հանդեպ կենդանի հավատքը ոչ միայն պահպանելու, այլեւ հաջորդ սերունդներին փոխանցելու համար:

Pergamon3pergamon6pergamon5

Hoviv-Pergam

Ուղեւորվեցինք Պերգամոնի եկեղեցի

November 11, 2009 by artursimonyan

Այսօր առավոտյան մեր խմբի մի մասն ավտոբուսով, մյուս մասը նավով ուղեւորվեցինք Իզմիր` այցելելու Պերգամոնի երբեմնի եկեղեցու հնավայրերը: Հայտնության գրքի երկրորդ գլխում Տեր Հիսուս Քրիստոսը Պերգամոնի եկեղեցուն հետեւյալ ուղերձն է տալիս.

“Գիտեմ քո գործերը եւ թե որտեղ ես բնակվում, ուր որ սատանայի աթոռն է: Եվ Իմ անունը պահում ես, եւ Իմ հավատքը չուրացար այն օրերին, որ Իմ Անտիպաս հավատարիմ վկան սպանվեց ձեր մեջ, ուր որ սատանան է բնակվում: Բայց քո դեմ մի քիչ բաներ ունեմ, որ այդտեղ Բաղաամի վարդապետությունը պահողներ ունես, որ Բաղակին սովորեցրեց գայթակղություն դնել Իսրայելի որդկանց առաջ, որ նրանք կուռքի մատաղ ուտեն եւ պոռնկություն անեն: Այսպես դու էլ Նիկողայոսյանների վարդապետությունը պահողներ ունես, որ ես ատում եմ: Ապաշխարի’ր, ապա թե ոչ` շուտով քեզ մոտ կգամ եւ կպատերազմեմ նրանց դեմ Իմ բերանի սրով: Ով որ ականջ ունի, թող լսի ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին” (Հայտնություն 2:12-17):

Pergamon1 Pergamon2

Հանդիպում Բեննի Հինի հետ

November 11, 2009 by artursimonyan

Երեկ երեկոյան Ստամբուլում մենք հնարավորություն ունեցանք ներկա գտնվելու Բեննի Հինի ծառայությանը: Պատգամը շատ ազդեցիկ եւ մարգարեական էր: Աստծո ներկայությունն այնքան զորեղ էր: Նրա ուղերձն էր. “Ոչ ուժով, ոչ զորությամբ, այլ Իմ Հոգով,- ասում է Զորաց Տերը” (Զաքարիա 4:6): Բեննի Հինը խոսում էր Սուրբ Հոգու մասին, որ Նա մեր ընկերն է, օգնականը, մեզ զորացնողը եւ Ամենակարող Տեր Աստվածը, Ով սպասում է, թե երբ ենք հրավիրելու Իրեն, որ Նա լինի մեր ընկերը:

Շրջագայություն Բոսֆորի նեղուցով

November 11, 2009 by artursimonyan

Երեկ մենք շոգենավով շրջագայություն ունեցանք Բոսֆորի նեղուցով: Միաբան աղոթք բարձրացրեցինք Աստծուն Ստամբուլում Ավետարանի քարոզչության եւ քրիստոնեության տարածման համար: Դիտեք իմ տեսաուղերձը եւ նկարները:

Bosphor

Bosphor

This movie requires Adobe Flash for playback.

bosphor1

bosphor2

 

 

 

 

 

bosphorus3 bosphorus4

Մենք արդեն Կոստանդնուպոլսում ենք

November 10, 2009 by artursimonyan

Մենք արդեն ժամանել ենք Ստամբուլ, որը երբեմնի Կոստանդնուպոլիսն է` միջնադարի խոշորագույն քրիստոնեական տերության` Բյուզանդիայի մայրաքաղաքը: Քառասուն հովիվներից եւ ավագներից կազմված մեր խմբի անդամները ժամանեցին տարբեր քաղաքներից` Երեւանից, Նովոսիբիրսկից, Պենզայից, Վոլգոգրադից, Բրյանսկից, Օդեսայից, Բրյուսելից, Վիեննայից: Հավատում ենք, որ Հայտնության գրքի յոթ եկեղեցիներով շրջագայության ընթացքում Տերը կխոսի մեր սրտերի հետ, եւ աստվածաշնչյան պատգամները նորովի կկենդանան մեզ համար:

tour tour2